Պայքարող հոգին. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Նախ պետք է կարգի բերեք ձեր կյանքը, որպեսզի այն լինի պահանջվածի պես, այնուհետև ձեր ձեռնարկած գործերը հաջողություն կունենան

Հիսուս

Հունվարի 31

Ոչ մի չարիք չի պատահի ձեզ, երբ Ես ձեզ հետ եմ: «Ամեն ինչ, որ նա է օրհնում, բարի է»: Այն ժամանակը, որ մի կողմ է մնում, այդ այն ժամանակն է, որ տրվում է խաղաղ մի կողմ քաշվելու և Ինձ հետ առանձնանալու համար: Այդտեղ դուք կգտնեք վերանորոգող ուժ, զորություն և բժշկություն:

Առանձնացումի օրեր ընտրեք երբեմն, օրեր, երբ Ինձ հետ ապրելով՝ կվերադառնաք հանգստացած ու կազդուրված մարմնով, մտապես ու հոգեպես՝ կատարելու համար Իմ կողմից հանձնարարված գործերը: Ես երբեք չեմ տա ձեզ այնպիսի բեռներ, որ դուք չկարողանաք տանել:

Ողջունեք Սերը, Ուրախությունը և Խաղաղությունը: Թույլ մի տվեք, որ անձնական զգացումները, եսասիրական մտածումները վանեն դրանց: Դրանցից յուրաքանչյուրը առանձին հրաշքներ է գործում, իսկ միասին ի զորու են անել ամեն ինչ. ամեն բան, որ հարկավոր է ձեր նյութական, իմացական և հոգևոր կյանքի համար: Այս հրաշագործ հատկությունների մեջ է գտնվում ամեն հաջողություն: Նախ պետք է կարգի բերեք ձեր կյանքը, որպեսզի այն լինի պահանջվածի պես, այնուհետև ձեր ձեռնարկած գործերը հաջողություն կունենան: Ու այս բոլորը ոչ թե վազվզելով ու նյութաշխարհի մեջ մաքառելով ձեռք կբերվի, այլ՝ Հոգու ռազմադաշտում, քանզի այդտեղ են սրանք շահվում: