Միշուստինն անձամբ Տիգրան Սարգսյանին փոխանցեց Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը

Դուք ղեկավարել եք Հայաստանի կառավարությունը դժվարին շրջանում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր. ՌԴ վարչապետ
միշուստին

ա

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիսավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխանցեց Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:

«Ինձ համար մեծ պատիվ է Ռուսաստանի անունից ձեզ փոխանցել Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը: Համոզված եմ, որ այս սրահում անհրաժեշտություն չկա ձեզ ներկայացնելու: Դուք ղեկավարել եք Հայաստանի կառավարությունը դժվարին շրջանում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, կարողացաք իրականացնել մի շարք տնտեսական բարեփոխումներ, կյանքի կոչել արդյունավետ հակաճգնաժամային միջոցառումներ: Բոլորն, անկասկած, գնահատում են ձեր բարեկամական հարաբերությունները, այդ թվում Ռուսաստանի հետ, այն ինչ դուք արել եք Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ամրապնդման գործում: Կոլեգիայի նախագահի պաշտոնում ձեր գործընկերների հետ հաջողությամբ եք կատարել ձեր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մեծ աշխատանքի համար և, օգտվելով առիթից, շնորհավորել նաև ծննդյան օրվա առթիվ, որը նշել եք օրեր առաջ: Նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միխայիլ Միշուստինը։

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ այդ խոսքերն ընդունում է որպես ոչ միայն իր անձնական, այլ ամբողջ կոլեգիայի անձնակազմի աշխատանքի գնահատանք: