Հենց բոլոր ուժերդ նվիրես կոչմանդ, կյանքդ կբարելավվի, բոլոր ցանկություններդ կսկսեն իրականանալ իրենք իրենցով

Ամենադժվարը՝ հասկանալն է, թե որն է քո կոչումը, ես այն գտել եմ

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է մարզասրահից։

Instagram-ում հրապարկված լուսանկարում Լիլիթը սպորտային հանդերձանքով է․ տոպ, մարմինն ընդգրկող տաբատ։ Հրապարակմանը կից նա գրել է․

«Գիտե՞ք ինչումն է հաջողության գաղտնիքը. գտնել քո կոչումն ու նվիրել դրան ամբողջ կյանքդ: Ես երջանիկ եմ, գիտե՞ք ինչու. իմ ամբողջ ժամանակը ես տալիս եմ իմ որդուն ու իմ աշխատանքին, իսկ իմ աշխատանքն օգտակար է մարդկանց համար:

Հենց դու քո բոլոր ուժերը նվիրես կոչմանդ, կյանքդ կբարելավվի, բոլոր ցանկություններդ կսկսեն իրականանալ իրենք իրենցով: Ամենադժվարը հասկանալն է, թե որն է քո կոչումը: Ես այն գտել եմ:

Հենց դուք գտնեք այն, աշխարհը ձեր շուրջը կգունավորվի ամենաանսովոր գույներով: Դուք կսկսեք արթնանալ ապրելու և աշխատելու ցանկությամբ»:

Օրեր առաջ հրապարկված լուսանկարում Լիլիթը վառ շպարով էր, կրում էր խորը դեկոլտեով հագուստ։ Հայացքն ուղղված էր ներքեւ։ կադրին կից նա գրել էր․ «Սերն աշխարհի հանդեպ սկսվում է այն ժամամակ, երբ հասկանում ես, որ ամենակարևոր գանձը քեզ համար դու ես, քո հոգին։ Միայն այն ժամանակ, երբ սկսում ես գնահատել քո հոգին, սկսում ես հասկանալ ու գնահատել այս աշխարհը»։

Նյութի աղբյուրը՝ news.am