Վանեցյանը ունի մեծ գումարներ. Ալեն Սիմոնյան

Այդ գումարները հնարավոր է, որ աշխատել է, հալալ է

Արթուր Վանեցյանի քաղաքական հայտը չի կարող անհանգստացնել իշխանություններին: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Արթուր Վանեցյանի ենթադրյալ քաղաքական հայտն անհանգստանալու պատճառ չէ:

«Արթուր Վանեցյանը չունի քաղաքական անցյալ, քաղաքականությամբ զբաղվելու փորձ: Նա ունի մեծ գումարներ: Սակայն նոր Հայաստանում գումարով որևիցե բան չի լուծվում, իսկ այն մարդիկ, ովքեր մնացել են հին Հայաստանում, մնալու են այնտեղ»,-ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ քայլեր ձեռնարկվեն՝ պարզելու համար, թե որտեղից Վանեցյանին այդ մեծ գումարները, Սիմոնյանը պատասխանեց, որ դա իրեն չի հետաքրքրում. «Ես քաղաքական մասով պատասխանատու եմ և քաղաքական գնահատականների ու խոսքի կողմնակից եմ: Հնարավոր է, որ աշխատել է, հալալ է»:

  •