«Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, ապա այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է: Սրան վերջակետ դրեք»,- այսօր ԱԺ-ում ասել է Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ես այդ հանձնաժողովը չէի ձևավորի կամ այդ հանձնաժողովին պաշտպանության վերաբերյալ առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի առանձին աշխատեն Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։ Բայց քանի որ ստեղծվել է, այն մեր պետական կառույցում է ստեղծվել, ապա այն պետք է իր աշխատանքները շարունակի և ես էլ իմ կողմից աջակցելու եմ»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում ըստ էության վերահաստատած այն տեսակետին, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ, պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ կարող է փարատել բոլոր մտահոգությունները։
Տեսանյութը՝ 168.am-ի
0Comments