«Ներկայացնում եմ սորոսական պաշտոնյա Անափիոսյանի ստացած գրանտերը». Մալյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սորոսի գրասենյակի ղեկավար տիկին Լարիսա Մինասյանը ասուլիսի ժամանակ իրականությանը չհամապատասխանող մտքեր արտահայտեց

ա

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Սորոսի գրասենյակի ղեկավար տիկին Լարիսա Մինասյանը ասուլիսի ժամանակ իրականությանը չհամապատասխանող մտքեր արտահայտեց, որոնցից էր օրինակ այն, որ ԿԳՍՄ սորոսական փոխնախարար Արևիկ Անափիոսյանը իբր Սորոսից գրանտեր չի ստացել:

Ստորև ներկայացնում եմ սորոսական պաշտոնյա Անափիոսյանի ստացած գրանտերը: Ի դեպ ուղիղ մեկ տարի առաջ տիկին Լարիսան իրենց գրասենյակի կայքից խուճապահար հեռացրեց գրանտ ստացողների անունները, սակայն արդեն ուշ էր` մենք ամեն ինչ պահպանել ենք:
Այս պահին այսքանը, մնացածի մասին կխոսեմ այսօր երեկոյան Արմնյուզ հեռուստաընկերության եթերում»: