Վեցին էլ «պոլերով են տվել», «ասֆալտին են փռել». քար լռություն է, ձայն բարբառո հանապատի...

Իսկ միգուցե ճի՞շտ են օդում կախված խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանին իր Ատելության կուսակցությամբ «ֆոռա են տվել» բաքվեցիների հետ Ժնևյան բանակցություններում ինչ-ինչ բաներ պոկելու դիմաց

ա

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է․

«Երեկ ամբողջ աշխարհի աչքի առաջ անհամաչափ ուժի կիրառմամբ 6 ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն՝ ապօրինի զենք-զինամթերքի և թմրանյութերի կասկածանքներով: Վեցն էլ հանրային ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիներ են, վեցին էլ «պոլերով են տվել», վեցին էլ «ասֆալտին են փռել»: Տեղի է ունեցել աննախադեպ «բեսպրեդել», աննախադեպ խուժանություն: Դա հատկապես ցցուն դարձավ, երբ ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով վերջին բերման ենթարկվածը 6 ժամ անցկացրել էր Ոստիկանության դիմաց՝ ոստիկանների և լրագրողների աչքի առջև:

Իրավապաշտպան կազմակերպությունները լռում են, միջազգային կազմակերպությունները լռում են, հայտնի դեսպանատները լռում են... Պատկերացնու՞մ եք նման բան երկու տարի առաջ, տաս տարի առաջ, տասնհինգ տարի առաջ: Իսկ միգուցե ճի՞շտ են օդում կախված խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանին իր Ատելության կուսակցությամբ «ֆոռա են տվել» բաքվեցիների հետ Ժնևյան բանակցություններում ինչ-ինչ բաներ պոկելու դիմաց, Ամուլսարը բացելու դիմաց, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դիմաց:

Կա՞ որևէ այլ տրամաբանական բացատրություն: Կա՞ որևէ այլ վարկած: Ի՞նչ է փոխվել հայտնի աշխարհամասում՝ իր դեսպանատներով, միջազգային կառույցներով և այդ կողմերից ֆինանսավորվող իրավապաշտպաններով հանդերձ, որ քար լռություն է, ձայն բարբառո հանապատի...»։