Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Դանիելյանի մասին

Այս ջոկատի կազմում է նաև Ադեկվատ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը՝ կանգնած Արայիկ Հարությունյանի կողքին
արթուր դանիելյան

ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Այս տեսանյութը նկարահանել եմ 2016 թվականի մայիսին, այն օրը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը ավարտելով իր ծառայությունը Արցախի Մարտակերտի շրջանում՝ կանգնել էր հրաժեշտի տողանի, կատարելու իր մարտական երգերից մեկը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:

Առաջին անգամ տեսանյութը հրապարակել եմ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը»։

Նշենք, որ այս ջոկատի կազմում է նաև Ադեկվատ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը՝ կանգնած Արայիկ Հարությունյանի կողքին։ նա այն ժամանակ ՔՊ անդամ էր, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի ամենակոշտ քննադատներից է, որը երեկ հայհոյանքներ էր հչեցնում Փաշինյանի հասցեին։