Էժան բանը հանրությանը թանկ ծախելու Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների մոլուցքը

Ryn Air-ի ծառայություններից օգտվելիս միշտ հիշեք դրա մասին, հա, ու չմոռանաք շնորհակալություն հայտնել դրա համար Փաշինյանին
ռևազյան

հրանտ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ryanair-ի հայ ուղևորների՝ Միլանում մնալու միջադեպին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ryn Air-ի մոտ հիսուն հայ ուղևոր, այդ թվում երեխաներ ու հղի կանայք, երեկ մնացել են Միլանի օդանավակայանում։ Պարզվել է, որ ամեն ինչի վրա խնայողություն անող ավիափոխադրողը որոշել է ընդամենը մեկ աշխատակից տրամադրել գրեթե նույն ժամին Երևան և Ամման մեկնող ուղևորների համար։

Մարդն էլ պարզապես չի հասցրել իր գործն անել, ինչի հետևանքով մեր հայրենակիցները մնացել են Իտալիայում։Գիտեք չէ՞ ինչի հետևանքն է դա։ Ճիշտ եք՝ էժան բանը հանրությանը թանկ ծախելու Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների մոլուցքը։ Իսկ որ այդ փիարը իմ ու ձեր վճարած հարկերի հաշվին է արվում, իշխող քաղաքական թիմին քիչ է հետաքրքրում։ Որ մարդիկ մնում են օտարության մեջ՝ նույնպես։ Եվ նման դեպքեր շատ են լինելու։ Ryn Air-ի ծառայություններից օգտվելիս միշտ հիշեք դրա մասին։ Հա, ու չմոռանաք շնորհակալություն հայտնել դրա համար Փաշինյանին»։