Նարեկ Մալյանին ձերբակալել են. Ռուբեն Մելիքյան

Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Ձերբակալվել է Նարեկ Մալյանը։ Ո՞րտեղ է։ Ինչո՞ւ է ձերբակալվել»,-գրել է նա:

Ավելի վաղ Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում Նարեկ Մալյանը։

«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել էր Միհրան Հակոբյանը: