Դա նվազագույն գործողությունն էր. Խաժակյանը՝ Հարթենյանի մասին

Իրականում մթնոլորտը դրան նպաստել է, իսկ սա շարունակել չի կարելի

Այսօր Եռաբլուր էր այցելել նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա, պատասխանելով լրագրողների հարցին, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի գործողություններն  ու դրանց հետևանքով մանդատը վայր դնելը գնահատեց նվազագույնը, որ կարելի էր անել այսպիսի իրավիճակում:

Խաժակյանը, մասնավորապես, ասաց.

«Ես կարծում եմ, որ դա նվազագույն գործողությունն էր, ինչ պետք է աներ տվյալ ավագանու անդամը և «Իմ քայլը» խմբակցությունը, բայց մյուս կողմից այստեղ պատասխանատվությունը անհատականացնել պետք չէ, որովհետև դա մեկ անհատի խնդիր չէ, դա այն միջավայրն է, այն մթնոլորտն է, այն հռետորաբանությունն է, որը ձևավորվել է իշխող ուժի կողմից, և այս դեպքում երիտասարդը պարզապես փորձեց իր «ներդրումը» ունենալ գործում և չափն անցավ, բայց դա չի նշանակում, որ, ընդհանուր առմամբ, մթնոլորտը դրան չի նպաստել։

Իրականում մթնոլորտը դրան նպաստել է, իսկ սա շարունակել չի կարելի»,- ասաց Խաժակյանը։