ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից

Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»

Politik.am-ի տեղեկությունների համաձայն հասարակական աղմուկից հետո ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից։

Ի դեպ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը քիր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին:

Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական:

Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»։