Չինաստանը պատուհասած կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, հայտնում է theguardian.com-ը:
Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում: Հաղորդվել է նաև ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 2057 դեպք: Առայսօր հիվանդությունից բուժվել է 49 մարդ:
Չինաստանի առողջապահության նախարարը չի բացառել, որ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման աղբյուրը եղել է ինչ-որ վայրի կենդանի:
Ներկայում 1600 բժիշկ ուղարկվել է համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաք, որտեղ հիվանդների թիվն շատ արագ է ավելանում:
Առողջապահության նախարարը խոստովանել է, որ վարակի տարածման հատկությունը գնալով ուժեղանում է և որ դրա մուտացիաների հավանական ռիսկերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-14 օր է:
Բացի այդ, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել ավելի քանի երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում:
Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:
Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի զոհերի թիվը հասել է 56-ի
1600 բժիշկ ուղարկվել է համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաք, որտեղ հիվանդների թիվն շատ արագ է ավելանում
0Comments