Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման նոր վարկած է շրջանառվում

Ամերիկայի մասնակցությունը դրանում չի բացառվում
ինքնաթիռ

Հնարավոր է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռի ծածկագիրը, որը կործանվել է իրանական ՀՕՊ կողմից հունվարի 8-ին, թաքնված է եղել ռադարների վրա: Lenta.ru-ին տված հարցազրույցում ինքնաթիռի կործանման նոր վարկածը առաջարկել է Իրանի մեջլիսի պատգամավոր Ահմադ Ալիռեզաբեյգին:

«Ամերիկայի մասնակցությունը դրանում չի բացառվում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (IRGC) չեն նստած ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, հավանականություն կա, որ ռադարների վրա ինքնաթիռի ծածկագիրը թաքնված է եղել: Եվ հնարավորություն կար այդ ինքնաթիռը հեռվից վերահսկելու»,- ասել է քաղաքական գործիչը:

Միևնույն ժամանակ, նա հորդորել է սպասել աղետի հետաքննության ավարտին և շեշտել, որ Թեհրանը նախևառաջ պետք է փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին: