Երջանկության ճանապարհը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հենվիր պաշտպանվածության, ապահովության և առաջնորդված լինելու պարզ մտածումներին

Հիսուս

Հունվարի 25

Ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանի ամբողջական հանձնումը Աստծուն՝ երջանկության հիմքն է, իսկ Վերին կառույցը՝ Աստծո հետ Հաղորդության ուրախությունը: Այս է այն Տեղը, Օթևանը, որ պատրաստելու եմ գնացել ձեզ համար: Իմ հետևորդները սխալ են հասկացել Այս. ավելի շուտ կարծել են, որ այս խոստումը վերաբերում է միայն Այն Կողմի կյանքին, այդպիսով այս կյանքը համարել են սոսկ մի շրջան, երբ պետք է մաքառել ու պայքարել միայն, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել Ուրախությունն ու Վարձատրությունը Այն կողմի:

Եթե իսկապես գործադրես ինչ որ ասել եմ, ապա այդժամ, իբրև արդյունք, կունենաս այնպիսի հասկացողություն՝ թափանցում, տեսողություն և ուրախություն, որ քո սպասելիքներից առավել կլինի և վեր՝ քո ըմբռնումներից: Աստծո ծրագրերն, իրոք, շատ հրաշալի են. քո պատկերացումներից շատ ավելի գերազանց:

Հենվիր պաշտպանվածության, ապահովության և առաջնորդված լինելու պարզ մտածումներին: