Հակակոռուպցիոն ռազմավարության մասին Աճեմօղլուի կարծիքի հետ լիովին համաձայն եմ. Փաշինյան

Եթե որեւէ իշխանություն որեւէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ

Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի այն հայտարարության հետ, եթե երկրի առաջնորդը քաղաքական հետապնդում է իրականացնում, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես համաձայն է։

Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։

«Արտահայտված կարծիքի հետ լիովին համաձայն եմ։

Եթե որեւէ իշխանություն որեւէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ»։