Մենք կոտրել ենք հիբրիդային հեղաշրջման փորձի ողնաշարը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այդ գործընթացն ամբողջությամբ չեզոքացված է. վարչապետ

Մենք կոտրել ենք հիբրիդային հեղաշրջման փորձի ողնաշարը, այսօր ասուլիում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱԽՔ քարտուղարի տեսակետը:

Մեկնաբանելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունը՝ Փաշինյանը նշել է, որ Գրիգորյանը չի հայտարարել որպես այդպիսին հեղաշրջման փորձի մասին, նա ավելի շուտ հայտարարություն է կատարել, որը լրատվամիջոցներին նման եզրակացության է հանգեցրել: Փաշինյանի խոսքով՝ խոսքն այն մասին է, որ ինչպես կա հիբրիդային պատերազմ, այդպես էլ կան հիբրիդային հեղաշրջումներ: Հենց այդպիսի նկարագրություն է կատարել Գրիգորյանը:

«Այդ գործընթացն ամբողջությամբ չեզոքացված է»,- հայտարարել ե Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակի համար հատկացվել են տասնյակ հազարավոր դոլարներ, լրատվամիջոցները եւ համացանցը՝ Հայաստանի իշխանություններին, վարչապետին եւ նրա ընտանիքին վարկաբեկելու համար:

Տեսանյութը՝ news.am-ի