Սերժ Սարգսյանի և Վաչոյի հարաբերությունները խզվել են

Սարգսյանի համար շոկային է եղել այդ տեղեկությունը

Հայտնի է, որ Վաչագան Ղազարյանը, ով ստացել է նաեւ Սերժի Վաչո մականունը, երկար ճանապարհ է անցել երրորդ նախագահի հետ։

Հեղափոխությունից հետո Ղազարյանը հայտնվեց իրավապահների թիրախում, հետո 3 մլրդ դրամ փոխհատուցեց՝ պետությանը պատճառած վնասի համար, որպեսզի այսօր մնա ազատության մեջ։

Hayeli.am-ի տեղեկություններով՝ այն պահին, երբ հայտնի է դարձել, որ նա այդքան գումար ունի, երրորդ նախագահի եւ Վաչոյի հարաբերությունները լարվել են, Սերժ Սարգսյանի համար շոկային է եղել այդ տեղեկությունը՝ որտեղից նրան այդքան գումար։