Զանգահարեք ինձ և հարցրեք, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը. Մարիամ Փաշինյան

Մեր աղբյուրի պնդմամբ՝ Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել
մարիամ փաշինյան

Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քարոզչական արշավները, բնականաբար, չեն նվազում, չեն դադարում և վստահ եմ` առաջիկա տարիներին չեն էլ նվազելու:


«Մեր աղբյուրի պնդմամդ՝ Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել: Իսկ վերոնշյալ աշխատակիցն իրենից բավականին տարիքով մեծ է:

Իսկ թե ինչն է եղել պատճառը, մեր աղբյուրը նշում է, որ Մարիամը պարզապես շուտ է բռնկվում և հնարավոր է անգամ մի թեթև բանից»:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այս հոդվածը ծայրից ծայր սուտ է:

Հ. Գ. Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում զանգահարեք ինձ և հարցրեք, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը»:

Հիշեցնենք, որ iravunk.com-ի աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը շուտ բռնկվող եւ կոնֆլիկտային անձնավորություն է: Վերջին օրերինՙ Մարիամ Փաշինյանՙ Արթուր Վանեցյան հեռահար կոնֆլիկտը ևս այդ ամենն ապացուցեց: Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, Մարիամ Փաշինյանն այս անգամ կոնֆլիկտ է ունեցել, հոր՝ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի աշխատակիցներից մեկի հետ: Մեր աղբյուրի պնդմամդ՝ Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել: Իսկ վերոնշյալ աշխատակիցը իրենից բավականին տարիքով մեծ է: Իսկ թե ինչն է եղել պատճառը, մեր աղբյուրը նշում է, որ Մարիամը պարզապես շուտ է բռնկվում եւ հնարավոր է անգամ մի թեթեւ բանից: