Արտասովոր. աղջիկն ընկնում է 9-րդ հարկից, վեր կենում ու արագ հեռանում դեպքի վայրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղջկան հաջողվել է փրկվել միայն այն բանի շնորհիվ, որ նա ձմեռային հագուստ է կրել և հենց ձնակույտի մեջ է ընկել
live24.am-ը ներկայացնում է

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ռուսաստանի 27-ամյա բնակչուհին Խանտի-Մանսիյսկ շրջանի Իզլուչինսկ գյուղաքաղաքում բարձրահարկ շենքից վայր է ընկել, այնուհետև վեր կացել ու արագ հեռացել դեպքի վայրից, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է 360tv.ru կայքը: 

Ականատեսի նկարահանած տեսանյութի կադրերում երևում է, որ աղջիկն ընկնում է հենց ձնակույտի մեջ:

Աղջկան հաջողվել է փրկվել, սակայն նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել և հիվանդանոց է տեղափոխվել:

Արտակարգ իրավիճակների ծառայությունում աղբյուրի համաձայն` աղջկան հաջողվել է փրկվել միայն այն բանի շնորհիվ, որ նա ձմեռային հագուստ է կրել և հենց ձնակույտի մեջ է ընկել:

Տեղեկությունների համաձայն` աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները վերջինիս մոտ որևէ կոտրվածք չեն հայտնաբերել, միայն ներքին օրգանների վնասվածքներ են ախտորոշվել:

Այժմ քննիչները փորձում են պարզել` որն է եղել նրա ընկնելու պատճառը: