Ինչու՞ է շտապում Նիկոլ Փաշինյանը

Թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն եւ արտահերթ ընտրություններ անել․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ ամրագրել 100 տոկոսանոց համամասնականը։

Վարչապետի այս շտապողականությունը պատճառ ունի, եւ այն որպես «զենք» է լինելու նրա ձեռքում սեփական թիմի դեմ։

Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ կան «Իմ քայլում» թեւերի, խմբակների մասին եւ կանխատեսումներ, որ շուտով իշխող ֆրակցիան կքանդվի։

Նա, իմանալով այս հեռանկարի մասին, թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն եւ արտահերթ ընտրություններ անել։

Նա կարծում է, որ իր հեղինակությունը թույլ է տալիս այսօր էլ, եկող տարի էլ մեծամասնություն ստանալ։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Հրապարակ»-ի հարցին պատասխանել է, որ ԸՕ-ն, ըստ ամենայնի, այս տարի կփոխեն եւ 99 տոկոսով կհրաժարվեն ռեյտինգայինից։

«Հրապարակ»