Աչաջրի ծննդատան գործունեությունը պահպանելու նպատակով Արարատ բանկում հաշվեհամարներ են բացվել

Լիահույս ենք, որ համայն հայության մտահոգ, հայրենասեր քաղաքացիներն իրենց ներդրումը կունենան

Սիրելի հայրենակիցներ, սփյուռքի հայություն, ՌԴ-ի հայ համայնք․ 

Ելնելով Աչաջուր սահմանամերձ համայքի ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքի փակման հանգամանքից՝ Աչաջրի ծննդատան գործունեությունը պահպանելու նպատակով Արարատ բանկում հաշվեհամարներ են բացվել։ 

Լիահույս ենք, որ համայն հայության մտահոգ, հայրենասեր քաղաքացիներն իրենց ներդրումը կունենան և կնպաստեն համայնքի ծննդատան բնականոն գործունեությանը:

Օգնելով Աչաջուր համայնքին՝ մենք կունենանք ավելի ամուր սահմաններ, կնպաստենք ազգաբնակչության ավելացմանը, կկանխենք արտագաղթը և գործազրկությունը:

Հաշվեհամարը կհսկվի անձամբ իմ կողմից, հաշվետվությունները պարբերաբար կներկայացվի հանրությանը` անուն առ անուն:

Գումար փոխանցելու ժամանակ խնդրում եմ անպայման նշել, որ ուղղորդվում է Աչաջուր ԱԿ-ի վերանորոգման և վերազինման համար:

Ստորև ներկայացնում եմ հաշվեհամարները:

ՀՀ դրամ 15100002229700

ԱՄՆ դոլլար 15100551894001

Եվրո 15100586614149

ՌԴ ռուբլի 1510072697758

Պարացելսուս Աջակցություն Բժիշկներին ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյան