Ապոկալիպսիսի չորս հեծյալները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է

Վերջին «հեծյալը», ըստ Անտոնիու Գուտերիշի՝ «թվային աշխարհի մութ կողմն է»

a

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ այս պահին կան աշխարհին սպառնացող չորս «Ապոկալիպսիսի հեծյալներ»: «Ես տեսնում եմ «չորս հեծյալ»՝ չորս վերահաս սպառնալիք, որոնք վտանգի են ենթարկում XXI դարը եւ սպառնալիք ստեղծում XXI դարի հնարավորությունների համար»,- ասել է Գուտերիշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նրա հայտարարությունը բերված է կազմակերպության կայքում։

Գուտերիշի խոսքով՝ առաջին հեծյալը «անչափ մեծ աշխարհառազմավարական լարվածությունն» է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ավերիչ հակամարտությունները հանգեցնում են մարդկային լայնամասշտաբ տառապանքների, նկատվում է միջուկային սպառնալիքի աճ:

Երկրորդ «հեծյալը», ինչպես նա է հայտարարել, կլիմայական ճգնաժամն է: Գուտերիշն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ նկատվում է աշխարհում միջին ջերմաստիճանի աճ, միլիոնավոր տեսակի կենդանի էակներ հայտնվել են անհետացման սպառնալիքի տակ:

Երրորդ «հեծյալը» Գուտերիշը համարել է «աճող գլոբալ անվստահությունը»: Նա հայտարարել է, որ աշխարհում նվազում է վստահությունը քաղաքական հիմնարկությունների նկատմամբ, երեք հոգուց երկուսն ապրում են այն երկրներում, որտեղ աճում է անհավասարությունը, ավելի ու ավելի շատ մարդիկ են կասկածում գլոբալացման օգտակարության հարցում:
Վերջին «հեծյալը», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համաձայն՝ «թվային աշխարհի մութ կողմն է»: Գուտերիշն ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաներն օգտագործում են հանցագործությունների, ատելության բորբոքման, սուտ տեղեկատվության տարածման եւ մարդկանց շահագործման համար, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: