Չտեսությունից՝ թռիչքաձև ճոխություններ․ իր կարծիքով երկրում միակ բարձրաճաշակը ինքն է

Ռեստորանների աթոռներից մինչև … պետք է ոսկեզօծ լինել կամ վատագույն դեպքում՝ ոսկեջրած

Այլ կերպ լինել չէր կարող

Նիկոլ Փաշինյանի անձնական ու «օրինական» դրամաշրջանառության աճը հանգեցրել է մի քանի անխուսափելի երևույթների։

Չտեսությունից թռիչքաձև փոխակերպվել է ճոխությունների։

Ու հիմա այդ ճոխությունների մեջ նրան այլևս չեն գոհացնում շրջապատի համեստ ապրելակերպը։

Երևի հիշեցնում են անցյալը։ Իսկ ինքն իր անցյալի հետ հաշտ չէ։

Կարևորը միայն այսօրն է ավելացող դրամաշրջանառությամբ։

Դրա համար ռեստորանների աթոռներից մինչև … պետք է ոսկեզօծ լինել կամ վատագույն դեպքում՝ ոսկեջրած։

Բոլորն էլ ուզում են լավ ապրել, բոլորն առանց բացառության։ Իսկ Նիկոլի կարծիքով երկրում միակ բարձրաճաշակը ինքն է։

Աննա Մկրտչյան
Առաջինը Հայաստան նախաձեռնության համահիմնադիր,
իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար