Հելնենք վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա, չի կարելի ժողովրդին ցույց տալ «կտո սմելեե, սպասիբո». Սասուն Միքայելյան

Ընդդիմությունը չի նշանակում իշխանությանը քննդատելով, բարձր խոսելով, կամ չգիտեմ իրար վիրավորելով դիվիդենտներ շահել ժողովրդի մեջ

Ես մի անգամ խնդրել եմ, մի անգամ էլ եմ խնդրում, որ մնանք կոռեկտության սահմաններում:

ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը. «Ընդդիմությունը չի նշանակում իշխանությանը քննդատելով, բարձր խոսելով, կամ չգիտեմ իրար վիրավորելով դիվիդենտներ շահել ժողովրդի մեջ»:

«Եկեք իրար հարգենք: Ես խնդրում եմ բոլորին, եկեք խոսենք քննարկվող հարցերի շրջանակներում: Վիճաբանություն… եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա: Չի կարելի այս դահլիճում ժողովրդին ցույց տալ «կտո սմելեե, սպասիբո»,-ասաց Միքայելյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ նիստը սկսվեց նույն հանձնաժողովի թեմայով քննարկումներով, որը ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն որի կազմի հաստատումը տապալվեց Իմ քայլի թեթև ձեռքով: