Կառավարությունը նահանջեց, գյուղացիները հաղթեցին

Մենք կոչ ենք անում բոլոր մսագործներին՝ սկսել սպանդանոցների ձեռքբերման, կառուցման և կահավորման աշխատանքը

Կառավարությունը որոշել է սպանդանոցային պարտադիր մորթը հետաձգել մինչև հուլիսի մեկը։

Այս մասին քիչ առաջ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Պատգամավորը գրել է․

«Կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղացիների, մսագործների, սպանդանոցների հետ մեկ շաբաթից ավել տևած աշխատանքային քննարկումների արդյունքում այսօր որոշվեց մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Այս մասին Վարչապետը հայտարարեց Ազգային Ժողովում։

Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կմշակի շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր, մարտի 1--ին մեկնարկի այն։
Մենք պետք է նաև հոգ տանենք անասնաբուժական որակյալ ծառայությունների հասանելիության և ներկրվող մսի խստացված լաբորատոր հետազոտությունների մասին։

Մենք կոչ ենք անում բոլոր մսագործներին սկսել սպանդանոցների ձեռքբերման, կառուցման և կահավորման աշխատանքը։
Սննդամթերքի անվտանգությունը այլընտրանք չունի։

Այսօր հանդիպել ենք Փարաքարում գործող մսամթերքի արտադրությամբ զբաղված ձեռնարկության հետ, ուսումնասիրել շարժական և ստացիոնար սարքավորումները»։