Ես սրտի նոպա չունեմ եւ չեմ կարող ունենալ այն պարզ պատճառով, որ սիրտ չունեմ. Մարգարիտա Սիմոնյան

39-ամյա մեդիամենեջերը տեղափոխվել է Ն. Վ.Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սրտի կաթվածի մասին լուրերին պատասխանել է «ես սիրտ չունեմ» արտահայտությամբ:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ լրագրողուը վատ է զգացել Կրեմլում կայացած խորհրդակցության ժամանակ: Mash-ի տվյալներով ՝ Սիմոնյանին շտապ հոսպիտալացրել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Նորությունների դաշնային գործակալության աղբյուրը հաստատել է, որ 39-ամյա մեդիամենեջերը տեղափոխվել է Ն. Վ.Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ:

RT-ի գլխավոր խմբագիրն անմիջապես արձագանքել է սրտի հետ կապված խնդիրների մասին լուրերին։

Նրա խոսքով ՝ սրտի կաթված, որի մասին գրել են որոշ պարբերականներ, չունի, քանի որ նա «սիրտ չունի»։

«Ամանորի տոներից ԶԼՄ-ների անսպառ հաղորդագրությունների կապակցությամբ, որ ես սրտային նոպա ունեմ, հայտարարում եմ, որ ես սրտի նոպա չունեմ եւ չեմ կարող ունենալ այն պարզ պատճառով, որ սիրտ չունեմ»,-գրել է Սիմոնյանն իր ֆեյսբուքի էջում: