Անասնապահները փակել են Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք համաձայն չենք սպանդանոցային մորթին, եթե կառավարությունը հետ չկանգնի, կրկին ճանապարհը կփակենք

Գեղարքունիքում մսավաճառներն ու ֆերմերներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել` անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու օրենքի նախագծի դեմ եւ փակել Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը։

Գյուղացիներից մեկն ասել է, որ կտրականապես դեմ են սպանդանոցներին.

«Մենք համաձայն չենք սպանդանոցային մորթին եւ եթե Կառավարությունը հետ չկանգնի իր այդ որոշումից, կրկին ճանապարհը կփակենք»։

Տեսանյութը՝ news.am-ի