Կրակել են մարդասպան ահաբեկիչ Սորոսի ծռերի դատավորի աշխատասենյակի ուղղությամբ. Մալյան

Տեսնենք, թե անվտանգության ի՞նչ միջոցառումներ կձեռնարկվեն

Նարեկ Մալյանն իր էջում գրում է. «Կրակել են մարդասպան ահաբեկիչ Սորոսի ծռերի դատավորի աշխատասենյակի ուղղությամբ:

Տեսնենք թե անվտանգության ի՞նչ միջոցառումներ կձեռնարկվեն»:

 

Ինչպես արդեն տեղեկացրել է live24.am-ը, Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։

Ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։