Տնտեսական աճ. Միշուստինը նշել է նոր կառավարության հիմնական խնդիրը

Ըստ Միշուստինի՝ տնտեսական աճ ունենալու համար շատ կարևոր են ազգային ծրագրերի իրականացումը, որը մինչև այսօր ընթացել է շատ դանդաղ

ՌԴ նորանշանակ վարչապետ Միախաիլ Միշուստինը նշել է նոր կառավարության հիմնական խնդիրը:

Ըստ Միշուստինի՝ դա տնտեսական աճն է:

«Անկասկած, մենք պետք է հասնենք տնտեսական աճի, առանց որի ոչ մի արդյունք հնարավոր չէ ունենալ, հատկապես՝ սոցիալական ոլորտում», - հայտարարել է վարչապետը նոր կառավարության առաջին նիստի ժամանակ:

Ըստ Միշուստինի՝ տնտեսական աճ ունենալու համար շատ կարևոր են ազգային ծրագրերի իրականացումը, որը մինչև այսօր ընթացել է շատ դանդաղ: Վարչապետը նշել է նաև, որ այս հարցում մեծ դեր կունենա հատկապես Ֆինանսների նախարարությունը:

Հիշեցնենք՝ Live24.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հանդիպել է Միխայիլ Միշուստինի ձևավորած նոր կառավարության անդամների հետ: Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել նոր կառավարության առաջին նիստը: