«Հայկական» տեսանյութ՝ ամերիկյան հեռուստաաստղից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն արդեն 6 միլիոնից ավելի դիտում է գրանցել
էլեն

Համացանցում մեծ տարածում է գտնում մի տեսանյութ, որում երիտասարդ տղամարդը տառացիորեն մի քանի վայրկյանում ճարպկության և արագության շնորհիվ փրկում է իր կյանքը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ձմեռային եղանակին տղամարդը մեքենան նորոգում ճանապարհին, երբ այդ պահին մեկ այլ մեքենա փոխում է ընթացքի ուղղությունն ու շարժվում տղամարդու ուղղությամբ: Այն պահին, երբ մեքենան տղամարդուց արդեն սանիտմետրերի հեռավորության վրա է գտնվում, վերջինս խուճապի չի մատնվում և ցատկելով նստում է հետևից եկող մեքենայի վրա:

Ակտիվորեն տարածվող տեսանյութն իր էջում է հրապարակել նաև ամերիկացի հայտնի դերասանուհի և «The Ellen DeGeneres Show» թոք շոուի հաղորդավար Էլեն Դեջեներեսը` նշելով, թե դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում:

Հրապարակմանը կից մեկնաբանությունների բաժնում հետևորդները հուշել են, որ դեպքը տեղի է ունեցել Երևանում` մասնավորապես Քանաքեռում, և նշել են, որ մեքենայի համարները հայկական են:

11 անգամ «Էմմի» մրցանակի արժանացած Դեջեներեսի այս հրապարակումը մի ժամվա ընթացքում երկու միլիոնից ավելի դիտում է գրանցել: Այսօրվա դրությամբ դիտումների քանակը հասնում է ավելի քան 6 միլիոնի, հայտնում է tert.am-ը: