Կեղծում են ամեն ինչ, խաբում՝ բոլորին․ «իշխանության» միակ օրակարգը

Արժեքների այս ճգնաժամը իրականում հատակ չունի

Երբեմն, ժամանակ առ ժամանակ օգտակար է ուղղակի լսել ու կարդալ շուրջդ գոյություն ունեցող իրականության մասին։ 
Իսկ կարդալուց հետո ցանկալի է խորհել, թե քո բաժին պատասխանատվությունը, իրավունքը և դերակատարությունն այդ ամենում որքան է։

Արժեքների այս ճգնաժամը իրականում հատակ չունի։
Թվում է, թե սա է անկարելիի արդեն իսկ հատած նշագիծը, բայց՝ ոչ։
Երեք օր առաջ արժեքների բացակայության մակարդակը մեկն էր, իսկ այսօր մի քանի աստիճանով էլի անկում է ապրել։
Այսօրվա պայմանական գագաթնակետը պետության սպառնալիքները, մարդկային ու անձնական ողբերգությունը ծաղրի ու հարցումների առարկա դարձնելն է։
Ու սա ոչ միայն անօրեն իշխողների թողտվությամբ, այլ նաև ակտիվ աջակցությամբ ու խրախուսանքներով։
Կեղծիքը, ստերը, անհանդուրժողականության քարոզը դարձել է այս «իշխանության» միակ օրակարգը։
Կեղծում են ամեն ինչ, խաբում՝ բոլորին։
Ոտնահարում են ցանկացած հիմնարար իրավունք ու արժեք։
Խորացող ճգնաժամի կառավարելության համոզմունքը շատ խաբուսիկ է։
Իսկ այդ խաբկանքի փլատակները ծանր են ու երբեմն էլ դրանց տակից դուրս գալն ուղղակի հնարավոր չի լինում։

Հ.Գ. Միայն թվարկում եմ վերջին օրերին փլուզվող խաբկանքի տեսանելի մի քանի հանգամանքներ։
Վարորդներ-բալային համակարգ, մաքսային,
Մսավաճառներ-անասնապահներ- սպանդանոցներ, կարկտահարության վնասներ-գյուղացիներ,
ՋՕ-երի և այլն։

Աննա Մկրտչյան
Առաջինը Հայաստան նախաձեռնության համահիմնադիր,
իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար