Բա Նիկոլը Սերժի դաբրոն ունե՞ր, որ ճամփա էր փակում․ լարված իրավիճակ Մրգաշատում

Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել

Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտ:

Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել:

Ակցիա իրականացնողները ցանկացան փակել դեպի Արմավիր տանող ճանապարհը՝ Մրգաշատ գյուղի մոտ, բայց ոստիկանական ուժերը թույլ չտվեցին։

Մասնակիցներից բարձրաձայնում էին, - Բա Նիկոլը Սերժի դաբրոն ունե՞ր, որ ճամփա էր փակում։

Ակցիայի մասնակիցներն ասել են, որ հարցին ընթացք չտալու դեպքում խոզերին ու կովերին բաց են թողնելու դեպի կառավարության շենք: