«Խոզերին կբրախենք կառավարության առաջ». Գյումրի-Արմավիր ճանապարհը ևս փակ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի քանի տասնյակ գյուղացիներ փակել են Երեան-Արարատ եւ Երեւան–Արմավիր ճանապարհները
live24.am-ը ներկայացնում է

Ինչպես արդեն հայտնել ենք, անասնաբուծությամբ զբաղվողները, որ դժգոհում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից, բողոքի ակցիա են անցկացնում Արմավիրի եւ Արարատի մարզերում:

Live24.am-ը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ գյուղացիներ փակել են Երեան-Արարատ եւ Երեւան–Արմավիր ճանապարհները: Այս պահին իրավիճակը թեժ է Արարատի մարզում, ցուցարարների հետ հանդիպման է եկել մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել:

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերի` Հայկաձորի, Բագրավանի, Ջրափիի բնակիչները ևս այսօր վաղ առավոտից միացել են ակցիային: aravot.am-ի փոխանցմամբ՝ նրանք փակել են Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը` պահանջելով չեղարկել անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշումը: 

Ակցիայի մասնակիցներն ասել են, որ հարցին ընթացք չտալու դեպքում խոզերին բաց են թողնելու կառավարության շենքի : Գյումրի-Արմավիր ճանապարհն այս պահին փակ է:

Նյութի աղբյուրը՝ aravot.am

Տեսանյութը news.am-ի