Էս «Կալցո» օպերացիա ե՞ք իրականացնում ժողովրդի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մսավաճառները հորդորեցին «Սասնա ծռերի» անդամին հեռանալ, ինչից հետո վիճաբանություն սկսվեց

Մսավաճառներն ու ֆերմերները թեպետ բացել են Ամիրյան փողոցը, շարունակում են իրենց ակցիան կառավարության շենքի դիմաց։

Մենք արդեն հայտնել էին, որ ակցիայի մասնակիցներին է միացել «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը։

Եղիազարյանը նշում է, որ ժողովուրդը իրավունք ունի խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնել այնտեղ, որտեղ կցանկանա։

«Հատուկ պահպանության վայրերից բացի, ոստիկանությունը իրավունք չունի նման «Կալցո» օպերացիաներ իրականացնելու»,- նշեց Եղիազարյանը։ 

Գյուղացիները լրագրողներին հայտնում են, որ իրենց հետ Եղիազարյանը որևէ կապ չունի։
Մսավաճառները հորդորեցին նրան հեռանալ, ինչից հետո վիճաբանություն սկսվեց։

Մանրամասները՝ hraparak.am-ի տեսանյութում։