Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է Արդբեջանցի Օրխան Նուրիեւին

Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո
Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել  Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթել է Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիեւին:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում էլ՝  2:1 հաշվով առավելության էր  հասել  Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:

Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո: