Արագ պատրաստվող համեղ աղցան

Համեղ բաղադրատոմս՝ լոբով և սոխով

a

Համեղ բաղադրատոմս՝ լոբով և սոխով

Բաղադրիչներ

1. Պահածոյացված լոբի- 500 գ

2. Թարմ շամպինիոններ – 500 գ

3. Թթու վարունգ – 4 հատ

4. Սոխ – 2 հատ

5. Բուսայուղ – 3 ճ/գ

6. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սունկը շերտատել, տապակել բուսայուղով: Ավելացնել մանր կտրատված սոխը:

2. Վարունգը բարակ շերտատել, լոբին լավ լվանալ:

3. Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով: Ավելացնել բուսայուղ, կրկին խառնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Նյութի աղբյուրը՝ 168.am