Միգուցե Աստված գործ ունի քո հետ ու խրատու՞մ է

Դու էլ անցյալում մեղքեր ես գործել, Աստված քեզ ժամանակ է տվել զղջալու, հատուցելու և դու դա չես արել. երևի հիմա հանդիմանվելու ժամանակն է

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Որևէ մարդ կատարյալ չի հանդիմանությունից վեր լինելու համար:

Երբ ձեզ մեկը թթու խոսք է ասում, ինչ իմանաս, մի գուցե Աստված նրա միջոցով հանդիմանում է քեզ:

Մի գուցե Աստված գործ ունի քո հետ ու խրատում է:

Դու էլ անցյալում մեղքեր ես գործել, Աստված քեզ ժամանակ է տվել զղջալու հատուցելու և դու դա չես արել: Երևի հիմա հանդիմանվելու ժամանակն է:

Մի անգամ երբ Դավիթ մարգարեն վիրավորանք լսեց, խոնարհվեց ու ասաց «թողեք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին»: Բ Թագ. 16:10»: