Իրաքը չի դառնա տարածաշրջանային բախումների դաշտ. Իրաքի ԱԳ նախարար

Նա նշել է, որ Իրաքը պետք է մնա չեզոք և չպետք է ներքաշվի տարածաշրջանային կոնֆլիկտում

Տարածաշրջանային խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իրաքի ԱԳ նախարար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմը:

«Իրաքի տարածքը ոչ մի դեպքում չի դառնա բախումների և պատերազմի դաշտ»,- ընդգծել է ԱԳ նախարարն՝ ավելացնելով, որ այդ սկզբունքային դիրքորոշումը Բաղդադը հասցրել է Թեհրանին և Վաշինգտոնին:

Նա նշել է, որ Իրաքը պետք է մնա չեզոք և չպետք է ներքաշվի տարածաշրջանային կոնֆլիկտում: Նախարարն ավելացրել է, որ ցանկացած էսկալացիա տարածաշրջանում կամրապնդի ահաբեկիչների դիրքերը: