Մանվել Գրիգորյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. փաստաբան

Մտավախությունը, որ 48 ժամվա մեջ կարող էր լինել այն, ինչ չեղավ, հույս է ներշնչում, բայց միևնույն է, սրտի ռիթմի աշխատանքը մնում է արագ

Ինքնին փաստը, որ Մանվել Գրիգորյանը դեռ ողջ է, արդեն շատ լավ նորություն է։ Գրիգորյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Ես 5 րոպե առաջ եմ խոսել խնամակալի հետ։ Մտավախությունը, որ 48 ժամվա մեջ կարող էր լինել այն, ինչ չեղավ հույս է ներշնչում, բայց միևնույն է, սրտի ռիթմի աշխատանքը մնում է արագ։ Եթե նորմալ իրավիճակում սրտի աշխատանքը պետք է լինի 60-80, ապա իր դեպքում հասնում էր 150։

Նման աշխատանքի դեպքում սիրտը հոգնում է ու կարող է ծանրաբեռնվածությանը չդիմանալ։ Այդ կերպ աշխատելու վտանգի պիկը 48 ժամ էր գնահատվում, սակայն հիմա էլ այնքան չի իջել, որ հասնեի 85-90-ի, որ վերակենդանացման բաժանմունքից հնարավոր լինի տեղափոխել պալատ»,-ասաց փաստաբանը։

Մկրտչյանի խոսքերով՝ Մանվել Գիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները շարունակում են նրա վիճակը ծանր գնահատել։

Նշենք, որ , որ ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ավելի քան 1.5 տարի առաջ կիրառված կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը` հանդես գալով այդ հարցով արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։ Պատճառը եղել էր այն, որ  հունվարի 14-ին նրա մոտ տեղի է ունեցել սրտի ռիթմի խանգարում, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ այժմ գտնվում է։ 

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։