Թրամփը զգուշացրել է Իրանի հոգևոր առաջնորդին

Այսպես կոչված Իրանի գերագույն առաջնորդը, ով վերջերս պարզվել է այդքան էլ գերագույն չէ, մի քանի տհաճ խոսքեր է ասել ԱՄՆ-ի և Եվրոպայի մասին. Թրամփ
թրամփ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է հետևի իր խոսքերին։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այսպես կոչված Իրանի գերագույն առաջնորդը, ով վերջերս պարզվել է այդքան էլ գերագույն չէ, մի քանի տհաճ խոսքեր է ասել ԱՄՆ-ի և Եվրոպայի մասին։ Նրանց տնտեսությունը փլուզվում է, իսկ ժողովուրդը տառապում։

Նա պետք է շատ զգույշ լինի իր խոսքերում»,-գրել է Թրամփը։

Ավելի վաղ Խամենեին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը խայտառակություն էր անվանել ԱՄՆ-ի համար, ովքեր նրան սպանելով գործել են վախկոտի պես և այլևս չեն կարողանա վերականգնել իրենց հեղինակությունը: