Իվանկան հիացրել է. նա այնքան էլեգանտ է, որքան Քեմբրիջի դքսուհին. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուսանկարը հրապարակվել է Թրամփի ժառանգի երկրպագուների էջում

ԱՄՆ նախագահի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, նրբագեղ կերպով է տպավորել հանրությանը. պապարացիները 37-ամյա բիզնեսվումեն են լուսանկարել Վաշինգթոնի տան մոտ։

Իվանկան ներկայացել է խոշոր վանդակավոր պրինտով նրբաճաշակ բաճկոնով եւ կիսաշրջազգեստով, որոնք իդեալական համադրվել են բարձրակրունկ կոշիկների, պայուսակի եւ վերարկուի հետ: Լուսանկարը հրապարակվել է Թրամփի ժառանգի երկրպագուների էջում։

Դատելով սոցցանցերում արված լուսանկարներից՝ Իվանկան այդ զգեստով ներկա է գտնվել Սպիտակ տանը Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համաձայնագրի ստորագրման արարողությանը: Սեւ եւ կապույտ գործնական կոստյումների ֆոնին նրա կերպարը շատ թարմ տեսք ուներ։

Instagram-ում երկրպագուները Իվանկային հաճոյախոսություններով են ողողել, իսկ բաժանորդներից մեկը նույնիսկ նրան համեմատել է թագավորական մեծության հետ։

«Միշտ զարմանալի», Ինչպիսի գեղեցկություն», «Նա այնքան էլեգանտ է, որքան Քեմբրիջի դքսուհին», - գրել են հետեւորդները:

ի

Նյութի աղբյուրը՝ news.am