Արարատ Միրզոյանի կինը՝ Գեորգի Կուտոյանի մասին

Ճիշտը ֆեյսբուք չմտնելն էր. Գոհար Աբաջյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն, իր էջում գրում է.

«Գրեթե մեկ շաբաթ չէր ստացվում ֆեյսբուք մտնել` զբաղվածության պատճառով: Այսօր ստացվեց, և ամբողջ էջս Գեորգի Կուտոյանի նկարներներն են: Առաջին միտքը, որ գալիս ա` երիտասարդ տարիքը, մանկահասակ երեխան, ընտանիքը...

Հետո չվերահսկվող ջղայնություն, երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս:

Ապա հասնում ես mamul.am-ի` բարոյականության բոլոր սահմանները հատած հարցմանը` սպանության վարկածի շուրջ, ապշահար կարդում հեգնական մեկնաբանությունները Հրայր Թովմասյանի անկեղծ մարդկային հուզմունքի շուրջ ու հասկանում, որ ճիշտը ֆեյսբուք չմտնելն էր»: