Ռուսաստանի նոր կառավարությունը կձևավորվի մինչեւ հունվարի 21-ը

Միխայիլ Միշուստինն անցկացնում է խորհրդակցություններ՝ նախարարների կաբինետում նշանակումներ կատարելու եւ պորտֆելները բաշխելու համար

Ռուսաստանի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին կհայտարարվի մինչեւ հունվարի 21-ը։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Նշենք որ Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինն անցկացնում է խորհրդակցություններ՝ նախարարների կաբինետում նշանակումներ կատարելու եւ պորտֆելները բաշխելու համար։