Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգևոր առաջնորդ

Հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան
իրան

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան:

Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հունվարի 17-ին՝ տեղեկացնում է TASS-ը:

«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր է հետաքննել, և անհրաժեշտ է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,- ասել է նա:

Խամենեիի ելույթը հեռարձակել է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել է, որ «իրանցիների և այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ է»:

«Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,- նշել է Իսլամական Հանրապետության ղեկավարը։