6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ. Տաթևիկ Ռևազյան. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Առաջարկում եմ իմ հետևորդներին նույնպես կամավորական գործունեություն ծավալել

ա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ. Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնեմ, որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը ուղղվել է 700.000 դրամ: Տիգրան Ամիրխանյանը պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում):

Տարիներ շարունակ ես ներգրավված եմ եղել կամավորական աշխատանքների մեջ: Մեծ սիրով եմ կատարել կամավորական աշխատանքներ, ստացել եմ գերագույն հաճույք իմ աշխատանքից և առաջարկում եմ իմ հետևորդներին նույնպես կամավորական գործունեություն ծավալել:

Ինչպես գիտեք, երեկ ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող ROOMZ սրճարանում: Menq enq - Մենք ենք հիմնադրամի կողմից կազմակերպված ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել 335.000 դրամ։

Նաև նշեմ, որ 2019 թվականին մասնակցել է Vaghinak Ghazaryan / 4 Plus «Թվապատում 2019» լրագրողական մրցույթին և «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնը ճանաչված «Տաթևիկ» նյութի հերոսն եմ դարձել https://www.4plus.org/tatevik/: Տվյալ մրցույթի շրջանակներում Media Initiatives Center ինձ շնորհել է 300.000 դրամ, որն իմ ցանկությամբ նույնպես ուղղվել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը:

Հավելեմ, որ հավելյալ 65.000 դրամ եմ ուղղում Տիգրանի բուժմանը որպես անձնական օժանդակություն:

6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժման ծախսերի համար պահանջվում է առավելագույնս 3.000 ԱՄՆ դոլար: Ներկա դրությամբ հաջողվել է հավաքել 700.000 դրամ: 

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օժանդակել փոքրիկ Տիգրանի բուժմանը, կարող են գումարներ փոխանցել “Մենք ենք” բարեգործական, սոցիալական հիմնադրամին: Գումար փոխանցելուց անհրաժեշտ է նշել նպատակը՝ “Գումարի փոխանցում Տիգրան Ամիրխանյանի բուժմանը”

Տիգրանի բուժման ամբողջ ծախսերը ամբողջապես հոգալու դեպքում հավելյալ գումարը կփոխանցվի այլ փոքրիկների բուժմանը:

Բանկային հաշվի տվյալներն են՝

Converse Bank


AMD-1930065348980100
USD-1930065348980101
EUR-1930065348980104
RUB-1930065348980158

Ameria Bank
AMD-15700 26993360100
USD-15700 26993360101
EUR-15700 26993360146
RUB-15700 26993360158

Շնորհակալություն»: