Կուտոյանի բնակարանում մոտ մեկ տասնյակ կրակոցներ են եղել

Հետագա փորձաքննությունը ցույց կտա՝ արդյո՞ք դա նրա զենքն է եղել

Քիչ առաջ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Արթուր Մելիքյանը ասաց, որ Կուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներ:

 Կուտոյանին սպանել են «գլոք» տեսակի ատրճանակից, որը նախնական տվյալներով պատկանել է իրեն:

 Իսկ վնասվածքը ստացել է քունքի շրջանում։

Հետագա փորձաքննությունը ցույց կտա՝ արդյո՞ք դա նրա զենքն է եղել։