Ոստիկանությունը և Քննչական կոմիտեն շարունակում են գործողություններ իրականացնել Պարույր Սեւակի 8/1 հասցեում, որտեղ ժամեր առաջ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակը։
Այստեղ է այս պահին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Մելիքյանը լրագրողներին խոստացավ, որ տեղեկություններ կհայտնի դեպքի մասին, նախմական տվյալներով՝ միայն ՔԿ-ն է հաստատել բնակարանում զենքի առկայությունը:
Կուտոյանը այս բնակարան է տեղափոխվել 5 տարի առաջ եւ բնակվում էր ընտանիքի հետ։
Քիչ առաջ դեպքի վայրից տարան Գեորգի Կուտոյանի դին։
0Comments