Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. ՔԿ նախագահի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ դիակի զննությամբ կպարզենք՝ Կուտոյանի մարմնին քանի վնասվածք կա

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Մենք, երբ եկել ենք դեպքի վայր, եղել են կինը և հայրը: Օպերատիվ ծառայողների նախնական ներկայացմամբ՝ դին հայտնաբերել է կինը: Մնացած ինֆորմացիան ճշտվում է»,- ասաց Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ այժմ տեղում քննություն է կատարվում:

«Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ դիակի զննությամբ կպարզենք՝ Կուտոյանի մարմնին քանի վնասվածք կա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է Երևանի Պարույր Սևակի 8/1 հասցեում գտնվող իրեն պատկանող բնակարանում։ Նշենք նաև, որ նա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել: