«Նա խելացի, ակտիվ և հստակ անձնավորություն է». Պոզները՝ Միշուստինի մասին

Լրագրողը նաև բարձր է գնահատել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ամբողջ կազմով աշխատանքից հեռացնելու երկրի նախարարների կաբինետը

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները բնութագրել է Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինին:

Նրա մեկնաբանությունը տեղադրված է Pozner Online կայքում:

«Նա խելացի, ակտիվ և հստակ անձնավորություն է»,- նշել է հաղորդավարը:

Պոզները հավելել է, որ ճանաչում է Միշուստինին, չնայած ոչ այնքան լավ: Պոզների դիտարկմամբ՝ նրա պաշտոնավարման ընթացքում Դաշնային հարկային ծառայությունը հիանալի է աշխատել:

Լրագրողը նաև բարձր է գնահատել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ամբողջ կազմով աշխատանքից հեռացնելու երկրի նախարարների կաբինետը: Ըստ Պոզների՝ այդ որոշումը պայմանավորված է պետության ղեկավարի՝ կառավարության աշխատանքից դժգոհությամբ: